Մեխիկոյում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Մեխիկոյում մետրոյի կամրջի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Այդ մասին հաղորդում է Մեքսիկայի մայրաքաղաքի կառավարության կայքը:
Հաղորդվում է, որ մեկ վիրավոր մահացել է հիվանդանոցում: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ արտակարգ դեպքի հետևանքով վիրավորված ևս 33 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: 53 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Մեխիկոյում մետրոյի կամուրջ էր փլուզվել: Երկու վագոն ընկել էր մոտ 10 մետր բարձրությունից: Կամրջի տակով անցնող մի քանի մեքենաներ փլատակների տակ էին մնացել։