Հայտնի է այս տարվա Օսկար մրցանակ ստացած ֆիլմի անունը
Ռեժիսոր Քլոե Հաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմն արժանացավ Օսկարի մրցանակի ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
«Բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Կինոակադեմիային և բոլոր մյուս հավակնորդներին, ովքեր հիանալի էին: ... և հսկայական շնորհակալություն ֆիլմի նկարահանող ամբողջ խմբին»,-ասել է ռեժիսորը:
Ընդգծենք, որ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Օսկար է ստացել վերոնշյալ՝ «Քոչվորների երկիր» ֆիլմի ռեժիսոր Քլոե Հաոն: