Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կնքեց «Միլանի» հետ
Զլատան Իբրահիմովիչը ևս մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնկան կայքէջից:
Զլատանը մասնավորապես նշել է. «Ես շատ ուրախ եմ, ես սպասում էի այս օրվան: Հիմա ես մեկ տարի էլ ունեմ, և սա ամենակարևորն է: Ես միշտ ասել եմ, որ «Միլանում » խաղալը նման է տանը լինելուն: Ես շատ ուրախ եմ, ինձ դուր են գալիս այն զգացմունքները, որոնք ինձ ստիպում են սիրել այս ակումբը: Ինձ դուր են գալիս բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են այստեղ ՝ թիմակիցներ, մարզիչ և երկրպագուներ, որոնց ես իսկապես կարոտում եմ մարզադաշտում: Ես այստեղ տանն եմ, և եթե կարողանամ այստեղ մնալ իմ ամբողջ կյանքի ընթացքում, ապա կմնամ:
Պիոլիի հետ աշխատանքը հեշտ է, նա ճիշտ մտածելակերպ ունի: Ամեն օր նա ունենում է էներգիա, որը փոխակերպում է թիմը, նա միշտ ցանկանում է առավելագույնը»: