Պատերազմ էր, սրիկա՛, պատերազմ․ մարդիկ իրենցից ամեն ինչ էին կտրում հանուն հաղթանակի․ Աղասի Միքայելյանը՝ Փաշինյանին
Օգտատեր Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլն ասում է՝ «Հայաստան Հիմնադրամ»-ն 2020 թվին ավելի շատ գումար է հավաքել, քան նախորդ բոլոր տարիներին իրար հետ։
Նիկո՛լ, ես «Հայաստան Հիմնադրամ»-ին 2020 թվի պատերազմի օրերին մի քանի անգամ ավելի շատ գումար եմ փոխանցել, քան բոլոր նախորդ տարիներին։ Ու էդ առհասարակ քո շնորհքը չի, հիմնադրամի հանդեպ իմ վստահության ավելացումը չի, հիմնադրամի էս նոր անհասկանալի տնօրենի հանդեպ հարգանքը չի։
Ականջդ բեր, ասե՛մ. «Պատերազմ էր, սրիկա՛, պատերազմ։ Մարդիկ իրենցից ամեն ինչ էին կտրում հանուն հաղթանակի»»։