Ամռանը հնարավոր է տեղի ունենա Ռոնալդու-Պոգբա փոխանակում
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Անգլիական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։
Նշվում է, որ ակումբները կարող են կազմակերպել 2 ֆուտբոլիստների փոխանակում և դրանով կփակվի գործարքը։ Հավելենք նաև, որ Ռոնալդուն և Պոգբան կարող են հանդես գալ նաև «Ռեալում», քանի որ հնարավոր է Ռոնալդուի վերադարձ և Պոգբայի տրանսվերի գնում։