Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Միլան»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսն այս ամռանը կարող է լքել իր ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
29-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը։ Այս ֆոնին իտալական «Միլանը» հետաքրքրված է Լուկաս Վասկեսի ծառայություններով։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 19 հանդիպման և դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։