Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 442 և մահվան 7 դեպք
Մարտի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 822 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում:
Այսպիսով` մարտի 5-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 442 նոր դեպք, 7 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։