Պոլ Պոգբան նոր պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամենայն հավանականությամբ նոր պայմանագիր կստորագրի իր թիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիացին այս պահին գոհ է թիմի կարգավիճակից, որը հրաշալի խաղ է ցուցադրում և դրանով պայմանավորված չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ։
Ընդգծենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Յուվենտուսը»։