Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը. Տիգրան Աբրահամյան
Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։
Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։
Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։
Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։
Վերջապես գործել է պետք»,- գրել է նա։