Վինիսիուս Ժունիորը իր ցուցանիշով զիջում է միայն Ռաուլին և Իկեր Կասիլիասին
Իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի առաջնության հերթական տուրում դուրս է եկել խաղադաշտ։ Բրազիլացու համար դա «Ռեալի» կազմում 100-րդ հանդիպումն էր։
Վինիսիսուսը 100 հանդիպում է անցկացրել արքայական ակումբի կազմում 20 տարեկան 232 օրական հասակում։ Այս ընթացքում նա հեղինակել է 13 գոլ և դարձել 20 գոլային փոխանցման հեղինակ։ Իրենից երիտասարդ տարիքում 100 հանդիպում անցկացրել են միայն Ռաուլն ու Իկեր Կասիլիասը։
Նրանք եղել են համապատասխանաբար 19 և 20 տարեկան 125 օրական։