«Բարսելոնա»-ն անցյալում է․ Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր կստորագրի «Ինտեր»-ի հետ
Իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվողԼաուտարո Մարտինեսը այլևս հետաքրքրված չէ «Բարսելոնա» տեղափոխությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, կատալոնական ակումբն էլ իր հերթին այլևս հետաքրքրված չէ Մարտինեսով, քանի որ այս պահին ունի լուրջ ֆինանսական խնդիրներ։
Մարտինեսը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել միլանյան ակումբի հետ։ Ընդգծենք, որ նախորդ ամռանը կատալոնական ակումբը ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում արգենտինացու տրանսֆերով։