«Ես հիմա դպրոցներով եմ զբաղվում». Լոռու մարզպետի խորհրդականը Փաշինյանի հանրահավաքի մասին (ձայնագրություն)
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից Լոռու մարզ զանգահարած երիտասարդը հաստատել է այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է իր իշխանական լծականներն ու մարդ հավաքում իր հանրահավաքների ժամանակ։
Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը ՔՊ գրասենյակի աշխատակից ներկայացած անձին պատմում է, թե ինչպես են Փաշինյանի հրավիրած վաղվա հանրահավաքին «մարդաքանակ» ապահովելու:
-Ա․Հ․ «Մարզում էսօր սաղ օրը աշխատել ենք, զանգերով, հանդիպումներով, մարդկանց քանակ ենք ապահովում․․․»:
-«Իսկ ի՞նչ խնդիր կա, տրանսպորտ բան պետք է՞ տեղաշարժ ապահովելու համար»:
-Ա․Հ․ «Էսօր կակռազ դա էի մտածում, էս մեր խոսք տվածները որ կան, կարող ա տրանսպորտի խնդիր ունենանք, բայց լավ ա, որ տրանսպորտը պայմանավորված ա»։
-«Իսկ մոտավոր ի՞նչ թվի մասին է խոսքը»:
-Ա․Հ․ «Այ թիվը չեմ կարա ասեմ, էդ ինֆորմացիան իմ մոտ չի կուտակվում, ես հիմա դպրոցներով եմ զբաղվում, դպրոցները նորմալ թիվ ա»։