Բաքուն չի բացառում խաղաղ պայմանագրի կնքում Երևանի հետ
Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղ պայմանագրի ստորագրումը: Նման հայտարարությամբ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ալիևի խոսքով՝ եթե «Երևանը չխորամանկի և չխաբի, ապա Բաքուն պատրաստ է ամրապնդել կապերը Հայաստանի հետ»:
«Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես մենք մտածում ենք, ապա չենք բացառում խաղաղ պայմանագրի ստորագրում որևէ փուլում, քանի որ, դե ֆակտո, նոյեմբերի 10-ի (անցյալ տարի) հայտարարությունն ըստ էության հենց խաղաղության պայմանագիր է»,-հայտարարել է Ալիևը: