Թուրքական մամուլն աչքի անցկացրեք. մեր բանակին շուտով ահաբեկչական կառույցի որակավորում կտան. Հովհաննիսյան
Թուրքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքական մամուլն աչքի անցկացրեք։ Մեր բանակին շուտով ահաբեկչական կառույցի որակավորում կտան։ Այ այդքան ատելով մեր բանակը իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի իշխանությանը։
Հուսով եմ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը հանդես կգա հայտարարությամբ և Թուրքիային խորհուրդ կտա չխառնվել ներհայաստանյան խնդիրներին, առավել ևս որակավորումներ չտա Հայոց բանակին»,-գրել է Հովհաննիսյանը: