Հնդկաստանի Ութռախանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով անհետ կորածները համարվել են մահացած
Հնդկաստանի Ութառախանդ նահանգի իշխանությունները մահացած են հայտարարել սառցադաշտի փլուզման հետևանքով բոլոր անհետ կորածներին։ Այս մասին ասվում է Առողջապահության փոխնախարար Ամիտ Նեգիի կողմից ստորագրված ծանուցման մեջ:
Սառցադաշտը, որը հալվել էր Չամոլի շրջանում փետրվարի 7-ին, հանգեցրեց ջրի մակարդակի բարձրացմանը Ռիշիգանգա գետում, որը լցվել է համանուն հիդրոկայանը։
Անհայտ կորած էր համարվում 204 մարդ։ Ավելի վաղ փրկարարները դուրս էին բերել 70 մարդու մարմին։