Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին. Քաղավիացիան՝ «Boeing 737»-ի առևանգման մասին
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»: