«Մանչեսթեր Սիթին» ամռանը չի վաճառի Կևին Դե Բրույնեին
«Մանչեսթեր Սիթին» այս ամռանը չի ցանկանում վաճառել թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Բելգիացուն վաճառելու մտադրության պատճառը նրա պայմանագիրն է, որն ավարտվում է 2023 թվականին։ Նշվում է, որ ակումբն ամեն ինչ անում է նոր պայմանագիր առաջարկել բելգիացուն։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Դե Բրույնեն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման և դարձել 15 գոլային փոխանցման հեղինակ։