Չինաստանի և Հնդկաստանի միջև 2020թ.-ին տեղի ունեցած սահմանային վեճի ժամանակ զոհվել է 4 և վիրավորվել 1 զինվոր
Չորս չինացի զինվոր է զոհվել և ևս մեկը ծանր վիրավորվել 2020 թվականի հունիսին Հնդկաստանի հետ սահմանին բախումների սրման ժամանակ: Այս մասին հայտնել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Դրանից առաջ չինական կողմը չի հրապարակել իր կորուստների վերաբերյալ տվյալներ: Զոհվածներից մեկը հետմահու արժանացել է հերոսի պատվավոր կոչման, և երեքը նույնպես հետմահու պարգևատրվել են առաջին աստիճանի պետական պարգևներով:
Հիշեցնենք, որ սահմանային իրավիճակը սրվեց 2020-ի մայիսին Պանգոնգ լճի տարածքում Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերի մի շարք հակասությունների ֆոնին: 2021-ի փետրվարին կողմերը սկսեցին զորքերը դուրս բերել սահմանից: