Ադրբեջանին ձեռնտու չէ հիմա պատերազմ սկսել. իր ծրագիրն անում է Փաշինյանի ձեռքով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Չինաստանում ավտոմայրուղի է փլուզվել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներԱսում էր` ձեռքս կկտրեմ, մի միլիմետր հող չեմ տա. Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)«Եղեք զգոն». Կուրսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի վտանգի մասին Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Գտնվում ենք ոստիկանությունում, սպասում ենք, որ իջնեն, Արթուր Սուքոյանին ձերբակալեն. փաստաբաններ
Մեր Տավուշն այստեղ է, այս դահլիճում․ Հայկ Մարության (տեսանյութ)Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներԾովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնելՄասիսից Հայրենիքի մայրեր` նահատակ հերոսների ծնողներ են ժամանել Կիրանց (տեսանյութ)Թուրքիան գործողություն կիրականացնի Իրաքում
Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան. «Փաստինֆո»
Ռետրո մեքենաների շքերթ` Երևանում (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. փաստաբաններԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետՎթար Արարատում. մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել էՍահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար․ սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից»․ Ռուբեն ԿարապետյանԵրևանի փողոցներում, իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Աբրահամյան (տեսանյութ)Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան Քանի ինքը վարչապետ ա, մեր երկիրը կործանված ա. Վազգեն Մանուկյանը Կիրանցում է (տեսանյութ, լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատում է իր աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում այս նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձՍտամբուլում ցույցեր են. ավելի քան 42.000 ոստիկան է կենտրոնացվել Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծելՀայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Ես ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև. Տոկաև Մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն սկսվի. Ալիև Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան. «Տավուշը հանուն Հայրենիքի»Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասինԱրմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը. տնտեսագետ
Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր և լրացուցիչ գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանի» դեմ վիրավորական պաստառը և այն վերադարձրել է երկրպագուին
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ընթացող ակցիաների (տեսանյութ)Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալվածԻնքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել․ տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին․ հրդեհված կացարանում մահացած զինվորի հայրը՝ ՊապիկյանինՍևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարարԹբիլիսիում ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ և վիրավորներՆերսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
«Դեպքից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ)
Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում Կրեմլի կողմից ոգեշնչված օրենքի քննարկմամբ․ ԱՄՆ ՊետքարտուղարությունՄալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՊայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Առաջիկա օրերին նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը. Միքայել Մինասյան

Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին:

Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:

Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը:

Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:

Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»: