Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

Մեղրիի քաղաքապետը չի բացառում, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է․Tert.am

Ես իրավապահներին էլ եմ ասել՝ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհասկանալի է եւ իրավաբանության ոչ մի նշույլ չկա այդ գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է համայնքին պատկանող հողերը վարձակալությամբ տալու պայմանագրերին, համայնքային բյուջե չի վճարվել 3. 692. 500 դրամ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ:

«3 տարբերակ եմ մտածում այս քրեական գործի հետ կապված. առաջինը կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, երկրորդը՝ հայտնի ասացվածքի նման՝ ուզում են Հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինել: Մարզային դատախազությունում Բիսալյան ազգանունով պաշտոնատար անձ կա, կամ նա է արջի ծառայություն մատուցում, կամ էլ 3-րդ տարբերակը՝ քրեական գործ հարուցողն անգրագետ է, չգիտեմ, թե իրավաբանության դիպլոմն ինչպես է գնել: Բորբոքված չեմ, ինչ ասում եմ, գիտակցում եմ, իրոք իրավական անգրագիտություն է»,-ասել է Զաքարյանը:

Նրա խոսքով, եթե այս պահին էլ իրավիճակը նույնը լինի, ապա իր գործողությունները կկրկնվեն: «Գործում գաղտնիք էլ չկա: Տեսեք, ես ընտրվել եմ 2008 թվականին, 2007 թվականին, արդեն կնքած պայմանագիր է եղել, որ համայնքը 16 հազարով մի հողակտոր է վարձակալության տվել քաղաքացուն, իսկ քաղաքացին վերավարձակալությամբ տվել է կապի օպերատորներից մեկին: Ես այդ 16 հազարը դարձրել եմ 300 հազար, բավականին կռիվներից հետո, քանի որ երբ եկան կապի մյուս օպերատորները, իրենք վճարում էին 300 հազար դրամ: Ես ընդամենը բոլորին դրել եմ հավասար դաշտում, իսկ այդ գումարը եկել է համայնքային բյուջե»,- ասել է համայնքապետը:

Զաքարյանի խոսքով՝ քաղաքացին վերավարձակալությամբ հողը կապի օպերատորին հանձնել էր 600 հազար դրամով: Այժմ իրավապահներն իրեն մեղադրում են, թե ինչու հենց 600 հազար դրամն էլ չի մտել համայնքային բյուջե:

«Քաղաքացին, նախ սկզբում կապի օպերատորից վերցնում էր 600 հազար, համայնքին վճարում էր 16 հազար, հետո մենք քաղաքացու 16 հազարը դարձրինք 300 հազար, տրամաբանությունն էլ այն էր, որ բոլոր օպերատորները նույն գինը վճարեն, իսկ սահմանված կարգով 100 քմ-ի համար պետք է վճարել 300 հազար դրամ»,-նշել նա:

Զաքարյանը տեղեկացրել է, որ կապի օպերատորի հետ նամակագրությունը պահպանվել է, երբ առաջարկել են քաղաքացուն վճարելու փոխարեն միանգամից վճարել համանքապետարան, կապի օպերատորը հրաժարվել է:

«Կապի օպերատորն ասաց, որ մենք համաձայնություն ենք տվել, որ նշված հատվածում անտենա կառուցենք, եւ եթե հիմա համայնքապետարանը պնդի, որ ապամոնտաժենք, ապա վնասի փոխհատուցում կպահանջենք»,- պատմել է համայնքի ղեկավարը:

Նա ասել է, որ երկրի խնդիրներն այս պահին այնքան շատ են, որ սա շատ փոքր հարց է:

«Սա էլ կանցնի: Սրա լուծումը ես տեսնում եմ ներողությամբ եւ արդարացմամբ: Այս գործն ավարտելուց հետո, գուցե դիմենք հատուկ քննչական ծառայություն, դատախազի որոշման օրինականության հարցով»,- նշել է համայնքի ղեկավարը: