«Չելսին» նախքան Թոմաս Տուխելին հրավիրելը ցանկացել է թիմի ղեկը վստահել Ռալֆ Ռանգնիկին
Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը նշել է, որ մինչև Թոմաս Տուխելին հրավիրելը Լոնդոնի «Չելսին» կապ է հաստատել իր հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Գերմանական «Լեյպցիգի» մարզիչը նշել է, որ լոնդոնյան ակումբը գլխավորելու հնարավորություն ինքն ունեցել է։ Գերմանացի մասնագետը այլ մանրամասներ չի հայտնել։
Ընդգծենք, որ ամռանը Ռանգնիկի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էր «Միլանը»։