Մադրիդի «Ռեալը» կարծես թե ընտրություն է կատարել, թե ո՞ւմ կգնի Մբապպե-Հալանդ զույգից
Մադրիդի «Ռեալն» ամռանը կիրականացնի աստղային տրանսֆեր։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ իսպանացիներն ամռանը կգնեն Էրլինգ Հալանդին։ Մադրիդյան ակումբը հետևում է նաև Կիլիան Մբապպեին, սակայն այս պահին ավելի հավանական է Հալանդի տրանսֆերը, քանի որ նորվեգացին ստանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Մբապպեն՝ 22 միլիոն եվրո։
Ֆրանսիայի այս մրցաշրջանում Կիլիան Մբապպեն մասնակցել է 20 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ։ Էրլինգ Հալանդն էլ իր հերթին մասնակցել է գերմանիայի առաջնության 15 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։