Միրոսլավ Քլոզեն մարզչական վերապատրաստում կանցնի «Միլանում»
Գերմանացի լեգենդար հարձակվող Միրոսլավ Քլոզեն նշել է, որ մարզչական փորձաշրջան և վերապատրաստում կանցնի «Միլանում»։
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։ Քլոզեն արդեն իսկ մեկ անգամ աշխատել է միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, երբ գերմանացին դեռ ֆուտոբլիստ էր «Լացիոյում»։
Նշվում է, որ Քլոզեն ցանկանում է անցնել մարզչական աշխատանքի։ Նա ցանկանում է դառնալ ինչ-որ թիմի գլխավոր մարզիչը։