Չեխիան արգելեց օտարերկրացիների մուտքն իր երկիր
Չեխիան արգելեց իր երկրում օտարերկրյա քաղաքացիների ներկայությունը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այսօրվանից սկսած երկրի կառավարությունը արգելում է օտարերկրացիների մուտքը Չեխիայի տարածք, բացառությամբ նրանց, ովքեր ունեն աշխատանքի կամ ուսման թույլտվություն, ինչպես նաև ունեն երկրում ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն ։
Ընդգծենք, որ այս պահին Չեխիայում 96 հազար մարդ հիվանդ է կորոնավիրուսով, որից 5856–ը հոսպիտալացված են: