Ուղղաթիռի վթար՝ Կուբայում. Կան զոհեր
Առնվազն հինգ մարդ է զոհվել Կուբայի արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Cuba Debate- ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Ուղղաթիռը Հոլգուին նահանգից ուղևորվում էր Գուանտանամո: Ուղղաթիռը բախվել է բլրին։
Անձնակազմի հինգ անդամներ զոհվել են։ Նշվում է, որ այս պահին տարվում են բոլոր աշխատանքները` պարզելու համար վթարի բոլոր մանրամասները։