TikTok բլոգերը արգելափակվել է Իտալիայում ՝ ինքնասպանության դրդելու համար
Ֆլորենցիայի դատախազությունը որոշում է կայացրել արգելափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը 48-ամյա իտալացի կնոջ մոտ, ով իր TikTok էջի միջոցով տարածում էր տեսանյութեր, որոնք դիտվում են որպես «ինքնասպանության դրդող»։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ TikTok բլոգերը տեսանյութ է հրապարակել, որում կինն ու տղամարդը մրցակցության մեջ են, թե ո՞վ ավելի երկար կմնա առանց օդի։
Նշվում է որ այդ տեսանյութը վտանգավոր է, քանի որ անչափահասների շրջանում նմանատիպ օրինակը կարող է վարակիչ դառնալ, ինչն էլ կարող է նրանց դրդել ինքնասպանության։