Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Այս թեմայով
- Արմեն Սարգսյանը ետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը
- Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են. ի՞նչ է քննարկվել
- Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
- Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում:
Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: