Իսպանիայում կինը ծերանոց է վերադարձել իր թաղումից 10 օր անց
Իսպանիայի բնակչուհին վերադարձել է ծերանոց` իր իսկ հուղարկավորությունից տաս օր անց: Այս մասին տեղեկանում ենք Euro Wekly-ից։
Երկու կանանց՝ Ռոջելիա Բլանկոյին և Կոնսեպսիոն Արիասին, նույն օրը կորոնավիրուս ախտորոշելուց հետո ծերանոցներից մեկից բերել են Ուրենսե քաղաքի հիվանդանոց:
Նրանցից մեկը մահացել է հունվարի 13-ին: Բլանկոյի հարազատներին հայտնել են կնոջ մահվան մասին։ Հաջորդ օրը կազմակերպվել է նրա հուղարկավորությունը: Ընդգծենք, որ կորոնավիրուսով պայմանավորված ընտանիքի անդամները չեն կարողացել մասնակցել հուղարկավորությանը, քանի որ թաղումներին մասնակցելու արգելք է եղել։
Նշվում է, որ իրականում այլ կին է մահացել և սխալմունքի հետևանքով տեղի է ունեցել այս զավեշտալի դեպքը։ Ծերանոցի անդամները զարմացել են, որ 10 օր անց տեսել են կնոջը։