Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին
«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը, ընտրվեցին: Ներկայացնելով քվեարկության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտատարեց, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։
Գագիկ Ջհանգիրյանի ընտրության ժամանակ որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել, նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, իսկ Դավիթ Խաչատուրյանի օգտին 89 պագամավորներից կողմ է քվեարկել 85-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 3-ը դեմ են քվեարկել:
Այսպիսով ԲԴԽ անդամի երկու թեկնածուներն էլ ընտրվել են: