Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս. Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. VIDEO
ԲԴԽ անդամի թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանը զարմացավ, երբ տեսավ, որ իրեն հարց տալու համար հերթագրվել է նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ԱԺ միջանցքներում թևանցուկ է շրջում ինքը։
«Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս»,- կեսկատակ ասաց Գագիկ Ջհանգիրյանը, երբ լսեց, որ հաջորդ հարցն իրեն Անդրանիկ Քոչարյանն է տալիս։
Ի պատասխան՝ իմքայլական պատգամավորը նշեց. «Զարմանալի է, չէ՞, որ ես էլ եմ ստեղից Ձեզ այս հարցը տալիս»։
Ապա, իր ավելի շատ ելույթ հիշեցնող հարցում, որը տևեց 2.30 րոպե, Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ինչո՞ւ են ընդդիմադիր գործիչներն ու ԲԴԽ անդամները մտահոգված Գագիկ Ջհանգիրյանի առաջադրմամբ. «Եթե գաղտնիք կա, ասեք»։
Մանրամասները` տեսանյութում