Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը
Ռուսաստանի Դաշնության պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է՝ այս կապակցությամբ հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար:
«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր: