Հայաստանում 22 հազարից ավելի բիզնես է փակվել. News.am
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 22154 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, ընդ որում միայն 7760–ը՝ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան ստացված տվյալները։
Համամատության համար նշենք, որ 2020–ին 7563-ով կամ 52 տոկոսով ավելի շատ կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը, քան 2019–ին։
Խոսքը այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասին է, որոնք ներկայացրել են ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմումներ և մինչև 2021թ. հունվարի 13–ը չեն վերսկսել գործունեությունը։ Նշենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունների մեջ չեն դիտարկվել պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական կառավարչական հիմնարկները։
Նկատենք, որ վերջին տարիների կտրվածքով այս ցուցանիշն աննախադեպ է և պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա–թուրքական պատերազմի բացասական հետևանքներով։ Փաստն այն է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերով ոչ միայն չի հաջողել զսպել օրեցօր խորացող տնտեսական աղետը, այլև սխալ հարկային և տնտեսական քաղաքականությունը ավելի է խորացրել առկա ճգնաժամը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: