Անխել Դի Մարիան ամռանը կհեռանա «ՊՍԺ»-ից
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է փոխել ակումբային գրանցումն այս ամռանը։ Ինչպես նշում են ֆրանսիական աղբյուրները` Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»։
Նշվում է, որ Ժոզե Մոուրինյոն անձամբ հայտնել է լոնդոնյան ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է իր թիմում տեսնել Դի Մարիային։
Նշենք նաև, որ ֆուտբոլիստն ու ֆրանսիական ակումբը չեն սկսել պայմանագրի երկարաձգման ոչ մի բանակցություն։