Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Թանդիլյան

Այս թեմայով
- Ավազակությամբ զուգորդված սպանություն՝ Քաջարանում. Տղամարդուն սպանելուց հետո հափշտակել էին 5 մլն դրամի ոսկյա զարդեր
- Սկսվել է վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը
- Կառավարությունը կատարելագործում է ռազմական դրության մասին օրենքը. «Հրապարակ»
- Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Մանե Թանդիլյան
ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
«Պատերազմից հետո մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները շատ սուր են դարձել: Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը`ինչպես մեր սեփական, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
Նա պարազաբանել է, որ փախստականների բնակարանային ապահովման խնդիրն այժմ սուր է, բայց տարածաշրջանում արդեն սկսվել է նրանց վերաբնակեցման ծրագիրը: