Սլուցկի. Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել կյանքը Ղարաբաղում
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղում ամբողջ ենթակառուցվածքը եւ կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը: Այսպիսի կարծիք է լրագրողներին հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքները ամրապնդում են անցյալ տարվա նոյեմբերի 9-ի [աշխատանքի] արդյունքները տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Նոր համաձայնագրերը հնարավորություն կտան քայլ առ քայլ վերականգնել ամբողջ ենթակառուցվածքը եւ կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Սլուցկին: