Ես սյունեցու թասիբի վրա ոչ մի վայրկյան չեմ կասկածել. Գորիսի քաղաքապետն ազատության մեջ է
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատության մեջ է։
Նա լրագրողների հետ զրույցում հարուցված քրեական գործն իր նկատմամբ քաղաքական հետապնդում համարեց։
Հարցին՝ իր կոչից հետո Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, չկարողացավ մուտք գործել Գորիս, արդյոք դա ինքը հաջողություն որակո՞ւմ է, Առուշանյանն ասաց.
«Դա սյունեցիների կամքն էր։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը։ Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես կոնկրետ Գորիսի մասին ներկայացրի»։