Այսքան լկտի և դավաճան կերպար, Հայաստանում դժվար էր պատկերացնել․ Արտակ Զաքարյան
«Դուխով» Նիկոլի վախերը դարձել են անկառավարելի, որովհետեւ, արժանապատիվ մարդիկ այլեւս չեն ցանկանում խաբվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա մասնավորապես նշել է. «Վախից ուղղաթիռ բարձրացավ եւ շրջանցեց այն մարդկանց, ում աչքերի մեջ պետք է նայեր ու «պատասխաներ» թուրքին Սյունիք մտցնելու հարցերին։ Փոխարենը, գնաց նախապես գտած մի քանի անուղեղի հետ հանդիպելու և «նոր Հայաստանի» մասին էշություններ դուրս տալու։
Ալիևն ու էրդողանը Նիկոլով փայլուն բինգո բռնեցին։ Այսքան հիմար մարդիկ, այսքան լկտի և դավաճան կերպար, Հայաստանում դժվար էր պատկերացնել։
Եթե մեր երկրում կա անթասիբ, անհայրենիք ու արժանապատվություն չունեցող զանգված, դա դեռ չի նշանանակում, որ Հայաստանն արժանի է կործանման։ Նիկոլը վտանգավոր է Հայ ժողովրդի եւ Հայաստանի գոյության համար։