44 օր առանց խուճապ, սառնասիրտ կերպով, #Հաղթելուենք գոռալով հանձնեց Արցախը, հիմա էլ ուզում է հանձնել Հայաստանի սահմանամերձ հատվածները. Զաքարյան
Դավաճանի կերպարի հետ հաշտված, հայրենավաճառությամբ զբաղվող Նիկոլը, այսօրվա ուղիղ եթերում, էլի ասում է, որ սառնասիրտ կերպով է պետք վերաբերվել թուրքերի ոտնձգություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «44 օր առանց խուճապ, սառնասիրտ կերպով, #Հաղթելուենք գոռալով հանձնեց Արցախը, հիմա էլ ուզում է սառնասիրտ կերպով հանձնի Հայաստանի սահմանամերձ հատվածները։ Շատ էլ լավ է անում։ Որովհետև մեր երկրում, Էշերի մի ստվար զանգված պատրաստվում է Ամանորի։
Նիկոլ, ճիշտ ես անում։ Կրկին պաշտոնական տեղեկատվությամբ մոլորեցրու, փափուկ բարձեր դիր «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ՝ մինչև որ Կապան-Գորիսի և Մեղրի ճանապարհների կողքերին կհայտնվեն թուրք-ադրբեջանական առաջին քոլիկները»։