Դավաճանն արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը. Նարեկ Մալյան

Այս թեմայով
- Ինչպե՞ս է Խառատյանը փչացրել ԱՄՆ-ում ՀՀ և ՌԴ դեսպանների հարաբերությունները. Նարեկ Մալյան
- Եթե դավաճան վիժվածքները պատերազմից 1ամիս առաջ դիմեին ՀԱՊԿ` այս տղան ու հազարավոր տղաներ ողջ կլինեին. Մալյան
- Չեմ լռելու. ինչպես էին դավաճան վիժվածքները թաքցնում զոհված ոստիկաններին. Նարեկ Մալյան (տեսանյութ)
- Արցախյան պատերազմում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը՝ համարվում է անհայտ կորած. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ոստիկանության անունից մի սրտաճմլիկ տեքստ էր տարածվել: Տեքստի հեղինակը կոչ էր անում դավաճանների դեմ ցույց անողներին ծեծուջարդով, ապօրինություններով բաժիններ քարշ տվող դիմակավոր խմբերին թուրք չանվանել և տեղեկացնում էր, որ պատերազմի ընթացքում զոհվել են ոստիկանության 63 աշխատող:
Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը:
Ձեր նշած 63 զոհերը ցուցակներում չկան, ձեր նշած 63 զոհերը դավաճանը հրաժարվում է մարտական կորուստ ճանաչել, որպեսզի փոխհատուցում չտա:
Ես կլսեմ ոստիկանության նույնիսկ այդ սրտաճմլիկ կոչը եթե ոստիկանությունն այդքան քաջություն գտնի իր մեջ և հրապարակի զոհված 63 աշխատակիցների անուն ազգանունները:
Ոստիկանությանը կոչ եմ անում, չենթարկվել դավաճանի ապօրինի կարգադրություններին և հրապարակել մեր զոհված 63 ոստիկան եղբայրների անուն ազգանունները»: