Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Aysor.am
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
«Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել, բայց ամբուլատոր բուժումը պետք է դեռ շարունակի», - նշեց Ալթունյանը։
ՊԲ նախկին հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ. վերականգնողական արձակուրդում է։