ԼՂ-ում ՌԴ ռազմաբազա ունենալը շատ լավ կլիներ․ Դավիթ Բաբայանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին
ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր երկարաժամկետ հեռանկարում ԼՂ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ, գտնում եմ, որ այստեղ ՌԴ ռազմաբազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի, և ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Ադրբեջանին ագրեսիայի դրդի, իսկ եթե գորհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անել: Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարվածել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ վատ իրավիճակում դնելու մասին»,-ասել է Դավիթ Բաբայանը: