Պուտինն է վճարում Կարմիր Խաչին, որ գտնեն հայ անհետ կորածներին
Հայաստանի հանրապտության քաղաքացիների անվտանգության երաշխավորը այսուհետ դառնում է ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հենց այս մարդն է, որը պատասխանատվություն է ստանձնում այն ծնողների առաջ, որոնք իրենց որդիներին կենդանի, ողջ և առողջ տվել են բանակին ու տալու օրվանից մինչ այսօր լուր չունեն։
50 օր է՝ հայ մայրերն արցունքն աչքերին են քնում, հայաստանյան դիահերձարաններից դիահերձարան վազում, փորձում գտնել իրենց որդիների դիակները, աղոթում, որ գոնե դիակը գտնեն ու չլսեն որդու գերի ընկնելու մասին լուրը ու ի՞նչ են ստանում ի պատասխան դրա՝ հայաստանի կառավարությունը նրանց ուղղորդում է դեպի Ռուսաստանի դաշնության դեսպանատուն, որպեսզի հայ մայրերն իրենց որդիներին պահանջեն Պուտինից:
Ինչ է սա, եթե ոչ ապացույց այն բանի, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի։
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։
Սա նշանակում է, որ Պուտինը վճարում է Կարմի Խաչին, որ հայ գերիներին գտնեն ու հանձնեն իրենց ընտանիքներին։
Իր այս քայլով Պուտինը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության անկարողության աստիճանը;
Պուտինը ևս մեկ անգամ բացատրում է փաշինյանական խունտային, որ փողոցից եկած տգետը պետություն կառավարել չի կարող։
Պուտինն իր այս քայլով ապացուցում է, որ էժան պոպուլիստին մի հավ վստահել չի կարելի, էլ ուր մնաց մարդկային կյանք։
Պուտինն իր այս քայլով ապացուցում է՝ Փաշինան Նիկոլը չի եղել և չի կարող լինել Հայաստանի և Արցախի հանարապետությունների քաղաքացիների անվտանգության երաշխավորը։
Պուտինն այսօր վճարում է, որ անհետ կորած զինվորների մայրերը դառնան որդուն գտած զինվորի մայրեր։
NewsPress.am