50 օր է ԴՆԹ եմ տվել, եղբորս դիակը չեմ գտնում, տվեք մեր երեխուն․ քաղաքացին` հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականին. VIDEO
Այսօր, նոյեմբերի 23֊ին, երբ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների ներկայությամբ հայտարարություն էր անում` կապված իր հացադուլի հետ, նրանց մոտեցավ մի քաղաքացի։
Նա նկատեց, որ ավելի լուրջ խնդիրներ կան ու պետք է դրանց մասին մտածել:
«50 օր է ԴՆԹ եմ տվել, եղբորս դիակը չեմ գտնում: Այ սրա մասին պետք ա խոսեք... տվեք մեր երեխու մարմինը` թողնենք, գնանք»,-ասաց տղամարդը` Գեղամ Մանուկյանից պահանջելով գտնել իրենց երեխայի դին։
Նրան տարածքից հեռացրեցին ոստիկանները։ Գեղամ Մանուկյանն իր հերթին նկատեց, որ այս մարդու նման կան 100֊ավոր քաղաքացիներ, ովքեր այսօր չեն կարողանում նույնիսկ իրենց հարազատի դին ստանալ։