Բանակի ղեկավար կազմը մտածում է սեփական ողորմելի կաշին փրկելու մասին. քաղաքագետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտակ Դավթյանի` Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը սահմռկեցուցիչ է նրանով, որ քանի դեռ չէր խոսել` չգիտեինք թե ով է եղել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի այս պետը և ընդհանրապես բանակի ղեկավարությունը։
Հիմա տեսանք` թուլամորթ, վախկոտ և լրագրողի հարցերին ոչ մի կերպ բանական պատասխաններ տալու անընդունակ մարդիկ են ցայսօր բանակի ղեկավար կազմը, որոնք հիմա անգամ, երբ պետք է որ գոնե Մովսես Հակոբյանի պես յուրովի ապաշխարհեին` մտածում են սեփական ողորմելի կաշիները փրկելու մասին։
Հայկական բանակը պետք է վերակառուցել։ Եվ անել դա զրոյից։ Բարձ սպայական այս աղբակույտը պետք է որպես ամոթ և խարան հայ ժողովրդի պատվին` տրիբունալի առջև կանգնելուց առաջ, առնվազն ուղարկվի պատմության աղբանոց»: