Փաշինյանի հասցեին դավաճանության մասին հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն. պայմանավորվածությունից հրաժարվելը երկրի համար ինքնասպանություն կլիներ. Պուտին
Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանության մասին հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ մինչև հրադադարը Ղարաբաղում իրադրությունը կրիտիկական է, ամեն հարց ժամերի ընթացքում էր լուծվում, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններ վարելն անհնար էր ժամանակի բացակայության պատճառով:
«Եթե Հայաստանը հրաժարվեր ձեռք բերված պայմանավորվածությունից, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ»,- նշել է նա: