Հաղթանակն այլընտրանք չունի` սահմանին ասլան տղերք են. Կոմանդոսի ու փոխգնդապետ Բայրամյանի նախաձեռնությամբ հերթական օժանդակությունը կհասնի սահման. VIDEO
Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի` լեգենդար Կոմանդոսի ու Արցախյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Արմեն Բայրամյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ, հերթական անգամ օժանդակություն է հասնում սահմանի տղերքին։ Արմեն Բայրամյանը, ով Արցախյան պատերազմի ժամանակ զրկվել է զույգ ոտքերից, նշեց, որ հաղթանակն այլընտրանք չունի, քանի որ սահմանին այսօր ասլան տղերք են կանգնած։
Փոխգնդապետի ու Կոմադոսի հետ են նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ ու առաջամարտիկներ , ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում` հանգանակություն կազմակերպելու և այդ գումարով անհրաժեշտ ամեն ինչ ուղարկելու առաջնագիծ։
Մանրամասները` տեսանյութում