Պաշտպանության բանակի հարվածները թշնամուն ստիպում են փախչել անտառային գոտիներ
Թշնամին Հադրութի շրջանի հարավային մասի գյուղեր դիվերսիոն ներթափանցումների փորձեր է անում՝ օգտագործելով թեթեւ սպառազինություն: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պաշտպանության բանակի հարվածները նրանց ստիպում են փոխել ուղղությունը եւ փախչել անտառային գոտիներ: Նրանց դեմ գործնականում շուրջօրյա պայքար է մղվում»,- ասաց նա: