Ձեր ավելորդաբանություններն ու պիղծ մեկնաբանությունները թողեք ձեր կուռքերի գրառումների տակ. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է հայ գերիներին ուղղված քննադատություններին ու բացասական մեկնաբանություններին։ Օգտատերերից շատերը վիրավորանքներ են հասցեագրում այն գերիներին, ովքեր, թշնամու զենքի սպառնալիքի տակ, կրկնում են նրանց պոսքերը։
«Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ՀԻՇԵՔ!
Ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր զինծառայողները պետք է ասեն այն, ինչ իրենցից պահանջում են! Ձեր ավելորդաբանություններն ու պիղծ մեկնաբանությունները թողեք ձեր կուռքերի գրառումների տակ կամ գրեք թղթի վրա, վառեք, լցրեք շամպայնի մեջ ու ամեն գիշեր քնելուց առաջ խմեք»: