Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի. Բարերարը հերթական 1 մլն դոլարն է նվիրաբերել Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հերթական նվիրատվություն մասին, որը փոխանցվել է հիմնադրամին։
«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։
Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։ Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»։
Հիշեցնենք, որ բարերարը հիմնադրաամին էր էր փոխանցել 1 միլիոն դոլար: Իսկ դրանից ավելի վաղ` մարտերի օրերին, Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար էր փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին` «զինվորների համար»։