Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը իստագրամի իր էջում գրել է.
«Այսօր հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ: Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումը անընդունելի է: Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու ինքնաթիռ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղի հողը ԴԱԻՇ֊ի ահաբեկիչների ատամը չի կտրի»: